Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նոր թեկնածու չի առաջադրվել. Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հուլիսի 1-ին

Լրացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը, նա վայր է դրել իր լիազորությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԾԿՀ-ից, Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին: Վերջինս այս պաշտոնում նշանակվել էր 5 տարի ժամկետով:

Համաձայն նոր Սահմանադրության՝ ՀԾԿՀ նոր նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:

«Նախագահի պաշտոնում Ռոբերտ Նազարյանի առաջադրման դեպքում՝ նա կմտածի առաջարկի շուրջ»,- փոխանցեցին ՀԾԿՀ-ից:

Share