Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. Երևանը պետք է անցում կատարի էլեկտրական տրանսպորտի

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն անդրադարձել է Երևանի հասարակական տրանսպորտի հիմնախնդրին։

«Երեւանցիներս երեւի ամենաշատը բողոքում ենք հանրային տրասպորտից ու մեր մարշուտկեքից։ Վերջին 4 տարիների ընթացքում, առանց չափազանցնելու, ՄԻԱՅՆ Չինաստանում արտադրվող էլեկտրական ավտոբուսների տարեկան քանակը աճել է 100 անգամ՝ անցնելով 100.000 հատը։ Սա բերել է գնի կտրուկ նվազեցման եւ արդեն իսկ շատ չինականն, եվրոպական, ամերկյան եւ նույնիսկ ռուսական քաղաքներ հստակ ծրագրեր են իրականացնում, որ ամբողջովին էլեկտրաֆիկացնեն հանրային տրասպորտը։ Առավելություննեերը հետեւյալն են.

– Մոտ 90% խնայողություն վառելիքի ծախսից,

– Էական տնտեսումներ շահագործման եւ պահպանման ծախսերից,

– ԶՐՈ արտանետումներ եւ մաքուր օդ

– Աղմուկի կտրուկ նվազեցում

– Մեր միակ շանսը վառելիքը տեղում արտադրել էլեկտրաէներգիայի տեսքով՝ տեղադրելով արեւային վահանակներ կանգառներում եւ ավտոկայաններում։

Միակ բացասական կողմը իր սկզբնական ներդրումն է, որը տարբեր մոդելներից կախված միջինը 25% ավելի թանկ է, բայց մասնագետները կանխատեսում են, որ մինչեւ 2025թ. գինը կհավասարվի։ Սակայն, լավատեղյակ լինելով մաքուր էներգիայի ֆինասնավորման մեխանիզմերին, ես հավաստիացնում եմ, որ եթե Երեւանը որոշի ամբողջովին էլեկտրաֆիկացնել հանրային տրանսպորտը, գրանտային եւ մեղմ վարկային ռեսուրսները այդ սկզբնական գնի տարբերությունը նույնպես կչեզոքացնեն։

Ցանկացած այլ ներդրում հանրային տրանսպորտի մեջ հիմա կլինի ժամանակավրեպ։ Այսքան սպասել ենք։ Հիմա պետք է ամենալավն անել ու ամենաարդյունավետն անել բոլոր տեսանկյուններից», – գրում է Հարությունյանը։

Share