Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիս ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 1.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,510.7 տոննա միս, ինչը 1.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.4%-ով և կազմել 5,239.6 տոննա։

Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 480.4 տոննա, ինչը 28.8%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։

Share