Բաժին. Տնտեսական

2018 թ․ հունվար-հունիս ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 7.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 250.5 մլն լիտր կաթ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 7.7%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 8.2%-ով և կազմել 9,745.3 տոննա, մածունի արտադրությունն աճել է 20.6%-ով և կազմել 3,565.1 տոննա, թթվասերի արտադրությունը նվազել է 1.9%-ով և կազմել 2,393.7 տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 62%-ով և կազմել 697.8 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 25.5%-ով և կազմել 6,610.6 հազար լիտր։

Share