Բաժին. Տնտեսական

Արձանագրվել է զբոսաշրջության երկնիշ աճ. նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թիվն աճում է

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ նշեց, որ զբոսաշրջության ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 12 տոկոս աճ:

«Մենք արդեն ունենք կիսամյակային կտրվածքով շուրջ 12 տոկոս աճ ու սպասում ենք շատ ավելի մեծ հնարավորությունների, հատկապես, աշնանային շրջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արծվիկ Մինասյանը։
 Նա նշեց, որ բավական հետաքրքիր է թե գաստրոտուրիզմը, թե էթնոտուրիզմը, թե էկոտուրիզմը։ «Սրան գումարվել է նաև նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թվի աճը»,- ընդգծեց նախարարը։

Share