Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտահանումն աճել է 17.3%-ով

2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,090  մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 26.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,364 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանն արտահանել է 1,363 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,727 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է մոտ 17.3%, իսկ ներմուծման ոլորտում՝ 32․1%:

Share