Բաժին. Տնտեսական

Ժողովուրդ․ Հայաստանում ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է

«Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը, դրա հետևանքով՝ ինքնաբավության մակարդակը:

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2017 թ.-ի ընթացքում Հայաստանում գյուղացիները նախորդ տարվա համեմատ 171 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել:

Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է:

Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին՝ 176 հազար 400 տոննա: Պահանջարկը բավարարելու համար վերջին տարիներին ՀՀ -ն ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից:

Սակայն այստեղ մեկ ուրիշ խնդիր կա. Երկու հարևանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Ասել է, թե մեր երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ:

Սրան գումարած պատերազմական վիճակը, պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Share