Բաժին. Տնտեսական

Տանձի համար 300 դրամն էժա՞ն է, ամառվա համար էժան չէ․ վարչապետը՝ ԳՈՒՄ-ի շուկայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց ԳՈՒՄ-ի շուկա։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նրա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից։ Փաշինյանը զարմացած է շուկայում մթերքների՝ հատկապես լոլիկի, ձմերուկի, տանձի գներից։ Այն հարցին, թե ի՞նչ արժե տանձը, վաճառողներից մեկը պատասխանեց՝ 300 դրամ․ «Տանձի համար 300 դրամն էժան է՞, ամառվա համար էժան չէ»,-նշեց վարչապետը։

Լրագրողների հետ ամփոփելով իր այցը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թանկացումների համար տարբեր բացատրություններ կան․ «Գիտեի, որ շուկան թանկ է, ուղղակի ուզեցի համոզվել և նաև պատճառների մասին իմանալ։ Համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի սմբուկի՝ մի շարք կարևոր այս սեզոնի բանջարեղենի գները բարձր են»,-հավելեց նա։

Share