Բաժին. Տնտեսական

Տիգրան Ավինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում քննարկել է ոլորտային մի շարք հարցեր

Օգոստոսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության կառուցվածքին և ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Փոխվարչապետը կարևորել է թվայնացման գործընթացը հնարավոր ուղղություններում: Նա ընդգծել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մրցունակ վարձատրությամբ մտավոր ներուժը նախարարությունում կենտրոնացնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև ներդրումների ներգրավման, դրանց պաշտպանության և ներդրումային ինստիտուտների ամրապնդմանն առնչվող մի շարք խնդիրներ:

Share