Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» ֆորումը

Երևանում հոկտեմբերի 22-ից 24-ը անցկացվելու «Եվրասիական շաբաթ» ֆորումը, որի շրջանակներում  ոսկերչական իրերի արտադրողները և մատակարարները իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին կքննարկեն ոսկերչական շուկայի պաշտպանության համար նոր թվային լուծումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քննարկվելու  է նաև ԵԱՏՄ-ում ոսկերչական հոլդինգային ընկերության ստեղծման գաղափարը և Եվրասիական ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացման հեռանկարները:

«Ոսկերչական արդյունաբերության վերբեռնումը`  արհեստանոցից մինչեւ ապրանքանիշներ» թեմայով քննարկումները նվիրված կլինեն  շուկաներում ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացմանը:  Քննարկումը կլինի այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել ոսկերչական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներից համաշխարհային շուկա:

Share