Բաժին. Տնտեսական

Փոթի նավահանգստից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը։

Share