Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 168,990 դրամ

2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 168,990 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Նշենք, որ 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.1%-ով և կազմել 142,992 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.8%-ով և կազմել 184,859 դրամ։

Share