Բաժին. Տնտեսական

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են հանքարդյունաբերության և տեխոնոլգիաների ոլորտների մասնագետները. հունիս 2018

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աշխատող ձգտում է ստանալ բարձր աշխատավարձ և հաճախ ստացած գումարի չափն է որոշում հետաքրքրությունը տվյալ աշխատանքի նկատմամբ։ Իսկ ո՞ր մասնագիտություններն են Հայաստանում ամենաշատ վճարվողը և ի՞նչ հերթականությամբ է բաշխված աշխատավարձի սանդղակը, «Բիզնես 24»-ը տեղեկացավ այս տարվա Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից։

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018թ. հունիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում է, այնուհետև հաջորդում է տեղեկատվությունը և կապը։ Աշխատավարձի սանդղակի երրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է։ Ձեզ ենք ներկայացնում այդ ցանկն ամբողջությամբ․

1. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 590,523  հազար դրամ

2․ Տեղեկատվություն և կապ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 433,937  հազար դրամ

3. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 360,922 հազար դրամ

4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 250,774  հազար դրամ

5. Պետական կառավարում, պաշտպանություն, սոցիալական ապահովություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 245,438 հազար դրամ

6. Շինարարություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 217,994 հազար դրամ

7. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 206,149  հազար դրամ

8․ Մշակող արդյունաբերություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 193,935  հազար դրամ

9․ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 192,717 հազար դրամ

10.Մշակույթ, զվարճություններ և հանգիստ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 159,148  հազար դրամ

11․ Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների նորոգում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 156,126  հազար դրամ

12․ Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝  154,590 հազար դրամ

13. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 154.161 հազար դրամ

14. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 153,492  հազար դրամ

15. Վարչարարական և օժանդակ գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 136.616 հազար դրամ

16.Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 125.787 հազար դրամ

17․ Կրթություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 135,375  հազար դրամ

18․ Կացության և հանրային սննդի կազմակերպում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 125,773  հազար դրամ

19․ Սպասարկման այլ ծառայություններ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 110,213  հազար դրամ

Share