Բաժին. Տնտեսական

Վերջին տարում Երևանում անշարժ գույքի գներն աճել են 9.1%-ով

Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում 2018 թ․ հուլիսին բնակարանների շուկայական գների աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաշատը թանկացել են Կենտրոն վարչական շրջանի բնակարանները։ Կենտրոնում բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 538․000 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 452.800 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 85.200 դրամով կամ 18.82%-ով։

ԱՎԾ սանդղակում բնակարանների գների թանկացմամբ երկրորդը Դավթաշեն վարչական շրջանն է։ Այստեղ  բնակարանի 1քմ գնահատվում է 289.500 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 250,000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 39,500 դրամով կամ 15․80%-ով։

Հաջորդը Աջափնյակ վարչական շրջանն է, որտեղ բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 252.200 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 226.250 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 25.900 դրամով կամ 11.47%-ով։

Արաբկիր վարչական շրջանում բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 371,250 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 342,500 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 28.750 դրամով կամ 8.39%-ով։

Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 167,050 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 156.000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 11.050 դրամով կամ 7.08%-ով։

Նուբարաշենին հաջորդում է Շենգավիթ վարչական շրջանը։ Այստեղ բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 255.500 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 240.000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 15.500 դրամով կամ 6.46%-ով։

Էրեբունի վարչական շրջանում գները հետևյալն են՝ բնակարանի 1 քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ կազմում է 252.50 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 237.000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 15.050 դրամով կամ 6.35%-ով։

Նոր Նորք վարչական շրջանում բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 242.300 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 230.000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 12.300 դրամով կամ 5.35%-ով։

Տոկոսային հարաբերությամբ գնային ամենացածր աճը գրանցվել է Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարճական շրջաններում։ Համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիայում բնակարանի 1 քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 239.200 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 230.000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 9200 դրամով կամ 4%-ով։

Քանաքեռ-Քեյթուն վարչական շրջանում բնակարանի 1քմ 2018 թվականի հուլիսի դրությամբ գնահատվում է 278.200 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 268.000 ՀՀ դրամ, գրանցվել է աճ 10200 դրամով 3.81%-ով։

Ընդհանուր առմամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1քմ համար կազմում է 285.759 ՀՀ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ գինը 261.868 ՀՀ դրամ էր։ Գնաճը կազմում է 23.891 դրամ կամ 9.12%:

Share