Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 9.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է  13,917 հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 9․3%-ով։

Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 36.5%-ով և կազմել 1,902 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 51.7%-ով և կազմել 398 հազար լիտր։ Գինու արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 4,415 հազար լիտր, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 253 հազար լիտր։

Share