Categories: Տնտեսական

Եվրասիական շաբաթում շեշտադրումը կդրվի ինովացիոն և արտահանման պոտենցիալ ունեցող ընկերությունների վրա

Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային երրորդ ցուցահանդեսային համաժողովը կխթանի ԵԱՏՄ երկրների ընկերությունների համագործակցությունը: Ներկայացված են լինելու հիմնական սննդի արդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, ճշգրիտ ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, բժշկական արտադրանքների ոլորտների ընկերություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը համաժողովի մանրամասները փոխանցեցին կազմակերպիչները:

«Համաժողովի շրջանակում կբացվի ցուցահանդես, որին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ընկերություններին ներգրավելու համար արդեն տրվել են հայտարարություններ: Յուրաքանչյուր երկրից պետք է մասնակցի 30 ընկերություն: Հիմնական ուղղություններն են սննդի վերամշակման արդյունաբերությունը, գյուղմթերքի վերամշակումը, հատկապես օրգանիկ գյուղմթերքները, բժշկական արտադրանքը, ճշգրիտ ճարտարագիտությունը, ՏՏ-ն, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, շինանյութերի արդյունաբերությունը՝ սմարթ շինանյութեր: Ընկերությունները կընտրվեն ըստ որոշակի չափանիշների՝ ԵԱՏՄ մասնագետների հետ: Հիմնականում շեշտադրումը կարվի ինովացիոն և արտահանման պոտենցիալ ունեցող ընկերությունների վրա»,-ներկայացրեց «Բիզնես Արմենիա»-ի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանն ու հավելեց՝ գլխավորը ԵԱՏՄ երկրների ընկերությունների համագործակցության զարգացումն է:

«Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային երրորդ համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը: Առաջինը տեղի է ունեցել Ռուսաստանում, երկրորդը՝ Ղազախստանում: Հայաստանն այդ երկուսին էլ ակտիվ մասնակցություն է  ունեցել: Ռուսաստանյան «Եվրասիական շաբաթի» արդյունքում Հայաստանն ունի 250 մլն դրամի պատվերներ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Իսկ Ղազախստանի համաժողովի արդյունքում՝ դեղագործական և կոսմետիկ նյութերի պատվերներ: Ընկերություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Ներկայում պատրաստում են նախնական փորձաքանակ:

Հայաստանում «Եվրասիական շաբաթի»-ի կազմակերպիչը ԵԱՏՄ հանձնաժողովն է, Հայաստանի կողմից աշխատանքները համակարգում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը:

«Բիզնես Արմենիա»-ի արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը նշեց՝ ցուցահանդեսի համար ընկերությունները հայտերը կարող են ուղարկել մինչև սեպտեմբերի 20-ը: Իսկ ֆորումի համար կարելի է գրանցվել eurasianweek.org կայքում: Կայքում գրանցվելով՝ կարելի է գործընկերներ գտնել մինչ բուն միջոցառումը: Նախատեսում է ԵԱՏՄ երկրներից 2 500, իսկ երրորդ երկրներից մոտ 250 ընկերության մասնակցություն:

Share

ԱԱՏՄ-ն կասեցրել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի գործունեությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետատան որոշումները շրջանցելու փաստով 24 ժամով կասեցրել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին…

4 hours ago

Շուշան Ստեփանյան. ադրբեջանական «Elbit Hermes 900» դրոնի խոցումը

ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ազերիների Hermes 900 դրոմի խոցման կադրերը։ «Ադրբեջանական «Elbit…

6 hours ago

ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը,…

6 hours ago

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է հանձնաժողովի նախորդ օրվա նիստին …

6 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 14/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

7 hours ago

Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իգոր Նազարուկի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով…

8 hours ago

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

https://youtu.be/2GDfqyvTHuY Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների…

10 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 32,490-ի (+339)

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

12 hours ago

ՀՀ Զինված Ուժերի պատժիչ գործողություններ Տավուշում. տեսանյութ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը.

13 hours ago