Բաժին. Տնտեսական

Կենսաթոշակային ֆոնդի ընտրության հնարավորություն՝ մասնակցի ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան առաջարկում է ընտրել կենսաթոշակային ֆոնդ՝ մասնակցի ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով

Սեպտեմբերի 28, Երևան։ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավար, պատրաստվում է իրականացնել փայերի թողարկում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար: Մենք առաջարկում ենք այն մասնակիցներին, ովքեր չունեն ընտրված կենսաթոշակային ֆոնդ իրականացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրություն՝ իրենց կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով:

Օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ Դեպոզիտարիայի կողմից գումարները ստանալու պահին, եթե մասնակիցը չունի ընտրված կենսաթոշակային ֆոնդ, ապա համակարգը գումարները ստանալուց 30 օր հետո վերջինիս փոխարեն ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը, որից հետո միայն կկազմկերպվի փայերի թողարկումը, և տվյալ ֆոնդի ձեռքբերված փայերը կարտացոլվեն մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին:

Ուստի, առաջարկում ենք մասնակիցներին, եթե չունեն ընտրված կենսաթոշակային ֆոնդ, իրականացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրություն՝ իրենց կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով:  

Ֆոնդի ընտրություն կատարելու համար այցելե՛ք Կենսաթոշակային հաշվի օպերատորի մոտակա գրասենյակ (Հաշվի օպերատորների ցանկ) կամ մուտք գործե՛ք Իմ հաշիվը կայքէջ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (10) 54 33 21 ներքին 134 հեռախոսահամարով:

 

Share