Բաժին. Տնտեսական

2018 թ․ հունվար-oգոստոս ամիսներին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 7.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 332.8 մլն լիտր կաթ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 7.8%-ով։

Միևնույն ժամանակ, պանրի արտադրությունն աճել է 9%-ով և կազմել 14,280.5 տոննա, մածունի արտադրությունն աճել է 22.2%-ով և կազմել 5,015.1 տոննա, թթվասերի արտադրությունը աճել է 0.5%-ով և կազմել 3,229.5  տոննա, կաթնաշոռի արտադրությունն աճել է 58.9%-ով և կազմել 918.8 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 27.4%-ով և կազմել 11,562.6 հազար լիտր։

Share