Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 2.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 27,979.1 տոննա միս, ինչը 2.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.3%-ով և կազմել 7,408.2 տոննա։

Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 758.5 տոննա, ինչը 67.3%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։

Share