Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 16.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 70,983.3 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 16.8%-ով։

Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 2.7%-ով և կազմել 7,166.6  հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 4.1%-ով և կազմել 22,911.3 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 7.7%-ով և կազմել 26,612.8  հազար լիտր։

Share