Բաժին. Տնտեսական

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 29.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,023.5  տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 29.8%-ով։

Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է  3.6%-ով և կազմել 708.3   տոննա, հացի արտադրությունը կազմել է 178 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով,   հրուշակեղենի արտադրությունը աճել է 16.7%-ով և կազմել 13,260.5  տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 42.3%-ով և կազմել 3,172.7 տոննա։

Share