Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստան այցելողները ծախսել են 1.1 մլրդ դոլարից ավելի գումար

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկները ծախսել են 1 մլրդ 120 մլն դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 2017 թվականին Հայաստան  1 մլն 495 հազար այցելություն է եղել: 

Հարավային Կովկասում Վրաստանը այցելությունների թվով առաջատար է: 2017 թվականին Վրաստան այցելությունների թիվը կազմել է  3 մլն 479 հազար: Արդյունքում, զբոսաշրջիկների ծախսած գումարը կազմել է 2 մլրդ 751 մլն:

Share