Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյան. երբեք մի փորձեք ոտնահարել, կամ խեղաթյուրել տնտեսագիտության հիմունքները

«Սիրելի, հարգելի, հարգարժան նախկին և ներկա գործընկեր որոշ տնտեսագետներ,

ինչ ուզում եք, և որտեղ ուզում եք խոսեք, գրեք, հարցազրույցների ու բանավեճերի մասնակցեք, տարբեր պատվերներով, կամ առանց պատվերների` գրքեր ու հոդվածներ հրապարակեք, դասախոսություններ կարդացեք, ելույթներ ունեցեք տարբեր հարթակներում ու լսարաններում, կարծիքներ հայտնեք:

Ոչ ոք չի կարող Ձեզ արգելել, ինչ կուզեք` արեք… ԲԱՅՑ`

խնդրում եմ, առաջարկում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, հիշեցնում եմ, զգուշացնում եմ` ինչպես կկամենաք.

քաղաքական, կամ անձնական շահից ու նպատակահարմարությունից ելնելով երբեք մի փորձեք ոտնահարել, կամ խեղաթյուրել տնտեսագիտության ( այդ թվում` կառավարման ) հիմունքները: Չէ՞ որ այդ նույն դրդապատճառներով երբեք չեք փորձում խեղաթյուրել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ գիտությունների հիմունքները: Ինչու՞ եք փորձում այլ կերպ վարվել տնտեսագիտության հետ:

Տնտեսագիտությունը շատ լուրջ և խորը գիտություն է, և նրա հիմունքները քաղաքական, կամ անձնական անհրաժեշտությունից կախված չեն փոփոխվում:

Այլևս մի’ փորձեք, պարզապես մի’ արեք` չե’ք կարող, չի’ ստացվի», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Share