Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 35,425.7 տոննա միս, ինչը 1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.5%-ով և կազմել 8,551.3  տոննա։

Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 810.8 տոննա, ինչը 44.9%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։

Share