Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ բնակչությունը նվազել է 3.5 հազարով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմում է 2,769.2 հազար մարդ, ինչը 2018թ. սկզբի ցուցանիշից պակաս է 3.5 հազարով։

Մասնավորապես, բնական հավելաճը կազմել է 7.4 հազար մարդ, իսկ միգրացիայի մնացորդը՝ -10.9 հազար։

Հիշենցենք, որ 2017թ հունվար-սեպտեմբերին ՀՀ բնակչությունը նվազել էր 6.5 հազարով, իսկ 2016թ.-ին՝ 4.7 հազարով։

2018թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 138.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 135.3%-ի համեմատ:

Share