Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 15-%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 81,094.0 հազ․ լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 15%-ով։

Միևնույն ժամանակ, բնական հյութերի արտադրությունը կրճատվել է 7%-ով և կազմել 7,955.7 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2.1%-ով և կազմել 27,374.1 հազար լիտր։ Աղբյուրի ջրի արտադրությունը աճել է 6.7%-ով և կազմել 30,798.7 հազար լիտր։

Share