Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաև Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի, 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Share