Բաժին. Տնտեսական

Առաջարկվում է հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը

Կառավարությունը ձեռնպահ է մնում օրինագծի ընդունումից, որով առաջարկվում է հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունն առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակներում անդրադառնալու է խնդրո առարկա հարցի առավել համակողմանի կարգավորմանը:

«Առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից ու ընդունումից՝ մինչև հարկային բարեփոխումների շրջանակներում իրականացվող քննարկումների ավարտը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Share