Բաժին. Տնտեսական

Գազի սակագների հետ կապված նորություն կլինի փետրվարին

Գազի սակագների մասով այս պահին բանակցություններն ընթացքում են, սակագների հետ կապված նորություն կլինի փետրվարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով`գազի սակագների հետ կապված աշխատանքային խումբ կա, որում ընդգրկված են վարչապետի խորհրդականը, նախարարության աշխատակիցներն ու հանրային հարցերի կարգավորման հանձնաժողովը: Ստեղծված աշխատանքային խումբը կդիտարկի ինչպես ներմուծման սակագների ձևավորման, այնպես էլ սակագների ներքին կառուցվածքային խնդիրները»,-ասաց նա: Էլեկտրաէներգիայի մասով էլ Բաղրամյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի մասով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան ուսումնասիրությունն է իրականացնում: «Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ձեռնարկությունների, օրինակ՝ ատոմակայանի մասով կարող եմ ասել, որ հաջորդ տարի դրա երկրորդ տուրբինի գեներատորը փոխելու ժամանակ որոշակի աշխատանքների համադրմամբ հնարավոր կլինի կրճատել նորոգման կանգնելու տևողությունը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին ատոմակայանի տուրբինի գեներատորը փոխելու աշխատանքների ընթացքում այն վեց ամիս չի աշխատել: 2019 թվականին մենք հնարավորություն ունենք ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել:

Share