Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ի ջանքերի շնորհիվ ռուսական շուկայում կլինեն մանրածախ ոլորտի հայկական արտադրող ընկերություններ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ջանքերի շնորհիվ այսօր տասնյակ ընկերություններ ակտիվորեն համագործակցում են ռուսական մանրածախ ոլորտի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Ընթացիկ տարում հանձնաժողովն ակտիվ աշխատանքներ է իրականացրել, որպեսզի հայկական արտադրող ընկերությունները լինեն ռուսական շուկայում: Այդ նպատակով հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական շուկայում խոշորագույն «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի» ղեկավարներին: Ասոցիացիան խոշորագույնն է ՌԴ-ում: Քննարկումից հետո, այսօր հայկական մի շարք արտահանող ընկերություններ հաջողությամբ համագործակցում են Ռուսաստանի առևտրային ցանցերի հետ և կարողանում են հեշտությամբ արտահանել իրենց ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրներ», – նշեց Շաբոյանը:

Եզափակելով խոսքը՝ նա ընդգծեց, որ համագործակցության հիմքն արդեն դրվել է և շարունակում է ակտիվորեն զարգանալ:

Share