Բաժին. Տնտեսական

Powerchina-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանն առնչվող հարցեր

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ու կազմակերպության ներկայացուցիչներն ընդունել են Powerchina ընկերության Անդրկովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Հե Փենգին, Powerchina-ի Կովկասյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գծով փոխտնօրեն Վանգ Չունմինգին և Հայաստանում «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչ Վիեն Խիաոյին։

Նշենք, որ Powerchina-ի կազմում է ընդգրկված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունն իրականացնող «Սինոհիդրո» ընկերությունը:

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները չինական կողմի հետ քննարկել են Տրանշ-3-ում կատարվող շինարարական աշխատանքները։ Ընդգծվել է կառուցվող ճանապարհի կարևորությունը Հայաստանի համար։ Անդրադարձ է եղել շինարարության տեխնիկական մի շարք խնդիրների։ Ընդգծվել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությունը՝ Տրանշ-4-ը (Արտաշատ-Ագարակ)։ Չինական կողմին, մասնավորապես, հետաքրքրում էին մի շարք հարցեր Տրանշ-4-ի կառուցման ընթացքում պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Share