Բաժին. Տնտեսական

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակների հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործընթացները, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը, գործարար և ներդրումային միջավայրի, ՓՄՁ զարգացման, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում զարգացումները, ինչպես նաև Հայաստանում մի շարք բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ավարտին ԵՄ ներկայացուցիչները վերահաստատել են Եվրոպական Միության պատրաստակամությունը` աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Share