Բաժին. Տնտեսական

Իսպանական «Գլոբալթեք»-ը հայկական կողմի հետ նախաձեռնել է զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է  իսպանական  «Գլոբալթեք» ընկերության ներկայացուցիչներին։ Կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել  գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները, ինչպես նաև զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին և նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ երկրի համար կարևոր և արդիական են` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրագործմանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացմանը, ընկերության կողմից նախատեսվող այգու հիմնմանը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այգեգործական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը վերաբերող հարցեր:     

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով պատվիրակության անդամներն առաջարկել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր:  

Share