Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 18.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 110,046.9 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 18.6%-ով։

Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է 10.9%-ով և կազմել  997.3 տոննա, հացի արտադրությունը կազմել է 221.4 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով, հրուշակեղենի արտադրությունը աճել է 24.9%-ով և կազմել 18,268.5 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 51.8%-ով և կազմել 4,111.3 տոննա։

Share