Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 5.7%-ով

2018թ. հունվար – նոյեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.70%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվար – նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով, շինարարությունը՝ 5.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.2%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.4%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 8.1%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,563.398 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,570.594 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,583.272 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 795,319.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 335,746 մլրդ ՀՀ դրամ:

Share