Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 9.8%-ով

2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6.724 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 19.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2.319 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 2.202 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4.521 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 9.8%, իսկ ներմուծման ոլորտում՝ 24.2%:

Share