Բաժին. Տնտեսական

2018 թ նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 6,020 օտարման գործարք

2018 թ նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 6,020 օտարման գործարքներ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրության հրապարակած տվյալներից։

Մայրաքաղաքում գործարքների թիվը կազմել է 2,250 կամ ընդհանուր գործարքների 37.4%-ը, Արագածոտնի մարզում՝ 275 (4.6%), Արարատում՝ 550 (9.1%), Արմավիրում՝ 625 (10.4%), Գեղարքունիքում՝ 291 գործարք (4.8%), Լոռիում՝ 475 (7.9%), Կոտայքում՝ 807 (13.4%), Շիրակում՝ 287 (4.8%), Սյունիքում՝ 177 (2.9%), Վայոց ձորում՝ 103 (1.7%), Տավուշում՝ 180 (3%):

Ըստ գույքի տեսակների` անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման գործարքներում բազմաբնակարան շենքի բնակարանի օտարման 2239 գործարք է իրականացվել, որը ընդհանուր թվի 37.2%-ն է, երկրորդն իր ծավալով հողի նկատմամբ օտարման գործարքների թիվն է, որը կազմում է 34.3% կամ 2065 գործարք, այնուհետև՝ բնակելի տները՝ 1128 գործարք (18.7%), hասարակական նշանակության օբյեկտների 259 օտարման գործարք է իրկաանացվել, որը ընդանուր թվի 4.3%-ն է կազմում, ավտոտնակի՝ 248 գործարք (4.2%), արտադրական նշանակության շինության 81 գործարք կամ ընդհանուր թվի 1.3%-ը։

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման գործարքների 74.5%-ը կազմում է առքուվաճառքը, 22%-ը՝ նվիրատվությունը, 0.3%-ը՝ փոխանակումը և 3.2%-ը՝ այլ գործարքները։

Share