Բաժին. Տնտեսական

2018 թ-ին Հայաստանում գնաճը կազմել է 2.5 %

2018թ․-ի հունվար դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 2.5%։ Ինչ կայանում է դեկտեմբեր ամսին, ապա 2017թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1.8%: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2018 թ․ բարձրացել են 2.3%-ով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները՝ 4.2%-ով: Հագուստի և կոշիկի գնաճը 2018 թ․ կազմել է 3.7%: Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գնաճը՝ 0.2%: Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության իրերի գնաճը՝ 1.5%: Առողջապահության ոլորտում 2018 թ․ գրանցված գնաճը 4.4% է, տրանսպորտի ոլորտում արձանագրվել է 0.3% գնակնում։ Կապի ոլորտում 2018 թ․ այն ավելացել է 0.3%-ով։ Հանգստի և մշակույթի ոլորտի գնաճը կազմել է 1.2%: Կրթության ոլորտի գնաճը՝ 2.4 %, ռեստորաններում և հյուրանոցներում՝ 3.5 %, իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների համար՝ 0.2 %:

2018թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառման ապրանքների շուկայում գնաճը կազմել է 2.1%, այդ թվում՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 3.4%, ոչ պարենային ապրանքներ՝ 4.5%, իսկ ծառայությունների ոլորտում գնաճը կազմել է 1.2%։

Սպառողական գներ: 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում:

2018թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված համապատասխան ցուցանիշից (0.2% հավելաճ):

2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.8%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 101.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.2%, ծառայությունների սակագներինը` 100.8%, իսկ հունվար – դեկտեմբերին 2017թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.5%, 102.5%, 104.5% և 101.2%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.1-1.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 1.6% հավելաճ:

Սննդամթերքի գներ: 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 12.5% և 25.2% գնաճը:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6.3% գնանկում, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 25.2% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 15.5-28.8%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների մակարդակն աճել է 26.3%-ով: Մրգի ապրանքախմբում1 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 10.0%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 12.5% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 4.4-15.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 20.9%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.8 տոկոսային կետով:

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.2%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.2-1.6% գնաճ (մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.8%-ով), իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.1%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ յուղերի և
ճարպերի գներն աճել են 0.1-1.0%-ով (ամենաբարձր գնաճն արձանագրվել է մայրաքաղաքում), 4-ում գրանցվել է 0.3-0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 1.3% գնաճը (վերջին 5 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 43.0%):
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 0.6-2.4% գնաճ, 2-ում՝ 0.2% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի գները նվազել են 0.2%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնաճ, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ
ձկնամթերքի գները նվազել են 3.3-0.1%-ով, իսկ 6-ում գրանցվել է 0.1-1.4% գնաճ: Մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.1%-ով:

2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնաճ, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբերում՝ 0.1% գնանկում: Ոչ պարենային ապրանքների գներ: 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 2.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.5%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, կահույքի և կահավորանքի՝ 1.0%, խոշոր կենցաղային սարքերի, վառելանյութի և քսայուղերի՝ 0.5%, գրասենյակային պարագաների՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների 0.1% գնանկում: Դրան զուգընթաց, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գներն աճել են 0.1%-ով, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.7%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը`0.8%-ով, ոսկերչական զարդերինը՝ 1.0%-ով, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատասխանաբար 2.9% և 2.4%-ով: 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6.1% և 20.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.0-0.1%-ով, 3-ում գրանցվել է 0.1-0.3% գնաճ, իսկ 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նվազել է 0.7%-ով:

Ծառայությունների սակագներ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սակագներն աճել են 0.3%-ով, ինչին մեծապես նպաստել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների՝ 3.8% և մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագների 0.3% հավելաճը (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0.9% հավելաճով): Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագների 0.3% նվազում, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, բժշկական, սպասարկման, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.5% հավելաճ, այդ թվում, ամենաբարձր հավելաճը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.3%-ով:

Արտարժույթի շուկա: 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է 1.8% և 0.3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ
հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է 2.6% և 0.1%: 2018թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.7 դրամ, ինչը գերազանցել է 2017թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը 0.3%-ով (483.2 դրամ):

Share