Բաժին. Տնտեսական

Հրանտ Բագրատյանն հակադարձել է Արմեն Սարգսյանին. Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել

Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանի ԱՄԷ-ում ունեցած ելույթին

«Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։

ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։

Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս “մոտեցումը” կար։ Արդյունքը 0 է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Share