Բաժին. Տնտեսական

Չինական ընկերությունը Կոտայքի մարզում վերելակների արտադրության գործարան կհիմնի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինացի ներդրողների հետ։

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ ներդրողներն ունեն նախարարության լիակատար աջացությունն այն գործընթացներում, որտեղ կզգան պետության օժանդակության կարիքը։ Նախարարը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի համար պետության աջակցության գործիքակազմը և դրա կիրառման ձևերը։

“Xinjiang Zheng Yi Agriculture Science and Technology CO” ՍՊԸ-ի խորհրդի նախագահ՝ Լի Սյենմինը նախարարի ուշադրությանն է ներկայացրել Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ներդրումային ծրագիրը, որը նախատեսում է տարեկան ավելի քան 2000 վերելակի արտադրություն, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին»։

«Higer Bus Company Limited» ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման և ավտոբուսների ներկրման ծրագիրը։

Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ներդրողներին և քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաև հավելել է․ «Հուսով ենք մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգևորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»։

Share