Բաժին. Տնտեսական

Ժամանակ․ Խաչա­տուր Սուքիասյանը մտադիր է մտնել նավթամթերքի շուկա

«Նավթամթերքի ներմուծ­ման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերու­թյուն հայտնվի: ՍԻԼ ընկերու­թյան սեփականատեր Խաչա­տուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կա­ռուցում և մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մե­ծածախ, այնպես էլ մանրա­ծախ առևտրի շուկա:

Բեն­զինի և դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ. վառելի­քի շուկայի խաղացողներն ուզում են Սուքիասյանին հասկացնել, որ այս ոլորտում եկամուտները այնքան էլ մեծ չեն և ներդրումները չեն կարող բերել սպասված ար­դյունքը», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share