Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման գործարքների թիվն աճել է 13.3%-ով

Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.1%-ով, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 10.9%-ով : Մարզերի քաղաքներում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.6%-ով:

2018 թվականի ընթացքում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 162 459 գործարք, ինչը 2017 թվականի համեմատ 13.3 %-ով ավելին է:

Երևան քաղաքում 2018 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի համեմատ աճել են 7.2%-ով :

 Ի դեպ, Երևանում 2018 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 0.7%-ով, իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 10.6%-ով:

Share