Բաժին. Տնտեսական

Ժամանակ. Ծառուկյանի գազալցակայանները ևս հարկերը թաքցրել են

«Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:

Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաեւ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք եւս աշխատել են  հարկերը թաքցնելով, իսկ թաքցված գումարի մի չնչին մասն ուղղվել է, այսպես կոչված, բարեգործական շոու ծրագրերի կազմակերպմանը», – Ժամանակ օրաթերթը:

Share