Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 12.8 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին Հայաստանում արտադրվել է 7,777 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2017թ. համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 17.5%-ով և կազմել 3,375.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 2.2%-ով և կազմել 2,318.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 20.7%-ով և կազմել 2,076.1 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրության ծավալները նվազել են 9.5%-ով և կազմել 1.9 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրության ծավալներն աճել են 12.8 անգամ և կազմել 5.1 մլն կՎտ ժամ։

Share