Բաժին. Տնտեսական

Տեսչական մարմինն իրավախախտումների դեպքերով հաշվարկել է 26 մլն-ից ավելի դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված  ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված դեպքերից 10-ի վերաբերյալ նշանակվել է 800.000  ՀՀ դրամի վարչական տուգանք:

Share