Բաժին. Տնտեսական

Կառավարության ծրագիր. Գործարար միջավայր՝ ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն

Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցու-թյան պա¬կասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զար-գացման իրողություններով։ Արդար մրցակցության  երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:

Տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը։ Ըստ այդմ, Կառավարությունն ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով:

Կարգավորող մեխանիզմներն ուղղված են լինելու շուկաներում կենտրո-նացվածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրացմանը։ Կառավարությունը հետևողական է լինելու ապրանքների և ծառայությունների շուկաներում նոր մասնակիցների մուտքը և առաջխաղացումը խրախուսելու հարցում։ Ապրանքների և ծառայությունների շուկաներում գործելու համար պետության կողմից սահմանված՝ ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ և այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի և կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարևորություն։

Գործարար միջավայրի վրա պետական քաղաքականության ազդեցության գնահատումը կարևորվելու է ինչպես Հայաստանում քաղաքացիների ընկալումների, այնպես էլ միջազգային համեմատականների տեսանկյունից։ Այդ պատճառով, տնտեսական քաղաքականության որակի և գործարար միջավայրի վրա դրա ազդեցության գնահատականները դիտարկվելու են միջազգայնորեն ընդունված և ճանաչում ունեցող ընդհանրական ինդեքսների միջոցով։ Մասնավորապես, օգտագործվելու են Համաշխարհային տնտեսական ֆորումի Գլոբալ մրցունակության ինդեքսը և Ներառական զարգացման ինդեքսը, Համաշխարհային բանկի՝ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի գնահատումը և այլն։ Միաժամանակ, թիրախավորվելու են այն գործոնների բարելավման հարցերը, որոնք կարևորվում են նշված ընդհանրական ինդեքսների գնահատման մեթոդաբանությամբ։

Էլեկտրականության, գազի և ջրի օգտագործման թույլտվությունների ստացման հարցերին բիզնեսն առնչվում է հատկապես ընդլայնման շրջանում։ Համապատասխա¬նաբար, զարգացման ծրագրերի առաջխաղացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են կանխատեսելի և կառավարելի այն ռիսկերը, որոնք կապված են այդ ծառայություններից օգտվելու իրավունքների ստացման հետ։ Ենթակառուցվածքների հասանելիության սահմանափակումները չպետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, երբ տնտեսավարողների միջև կարող են ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ։ Կարգավորումների հստակեցումը և դրանցով պահանջվող՝ ժամանակային և ֆինանսական ծախսերի առավելագույն կրճատումը պետք է լինի այս ուղղությամբ Կառավարության գերակայություններից մեկը։ 

Մեկ այլ կարևոր հարց է շինարարական թույլտվությունների ստացումը։ Արտա¬դրա¬կան կամ հասարակական նշանակության կառուցապատման առնչու¬թյամբ իրավունքների ստացումը Հայաստանում թեև ծախսատար չէ, սակայն ժամանակատար է և առնչվում է ընթակարգային զգալի անորոշությունների։ Պետական կառույցների կողմից Հայաստանի Հանրա¬պետության օրենսդրությամբ ամրագրված պարտավորու¬թյունների կատարման նկատմամբ ձևական մոտեցումները և արհեստական խոչընդոտների ստեղծումը երկար տարիների ընթացքում ձևավորել են այնպիսի իրավիճակ, որը սահմանված մեխանիզմները դարձրել է էապես անարդյունավետ։ Նշված ընթակարգերին առնչվող կազմակերպությունների և պետական կառույցների գործառույթների հստակեցումը լինելու է այս ուղղությամբ Կառավարության հիմնական թիրախներից մեկը։  

 Բիզնեսի զարգացման էական խոչընդոտ է, որ Հայաստանում անվճարու-նակության (սնանկացման) վարույթների ճնշող մեծամասնությունն ավարտվում է ձեռնարկությունների լուծարմամբ։ Ձախողված լինելու «վճիռը» մեծապես ճնշում է անհաջողություն կրած անձանց հետագա ձեռնարկատիրական նախաձեռնությունները, նրանց հանդեպ ստեղծում է անհանդուրժողականություն և կրճատում է գործարար ակտիվության ներուժը։ Կառավարությունը կարևորում է իրավիճակի շրջադարձային փոփոխու¬թյունը, խրախուսելու է այնպիսի օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնց արդյունքում անվճարունակության վարույթներում հայտնված կազմակերպություններն ավելի հաճախ պետք է հասնեն ֆինանսական առողջացման և պահպանեն գործելու հետագա իրավունքը։

Share