Բաժին. Տնտեսական

Կառավարության ծրագիր. Ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման

Ձեռնարկատիրական ակտիվներում մասնավոր ներդրումները կայուն զարգաց-ման կարևոր նախապայման են։ Արտադրության միջոցները պետք է շարունակաբար նորացվեն: Նշված գործընթացն անհրաժեշտ ծավալով սպասարկելու հարցում էական նշանակություն կունենան ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումները։ Համապատասխանաբար, պետք է զարգացվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն ներքին խնայողությունների ավելացումը և դրանց ներդրումների համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի օտարերկրյա ներդրումների պաշտպանության մեխանիզմների զարգացման հարցերին:

Տեղական կապիտալի շուկայի զարգացումն այդպիսի հնարավորություններից մեկն է։ Քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտատոմսերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով իրենց խնայողությունների դիվերսիֆիկացման և այդ եղանակով՝ ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրումների համար։ Այլընտրանքային ֆինանսա¬կան գործիք¬ների ընդլայնումը խրախուսելու հարցում (օրինակ՝ ներդրումային ֆոնդերի զարգացման միջոցով), այլ անելիքների թվում, կարևորվելու է նաև ոչ ֆինանսական հատվածի կազմակերպությունների կողմից Առաջնային հրապարակային տեղաբաշխման եղանակով (IPO) ծրագրերի ֆինանսավորման խթանումը։

Բարձր տեմպերով տնտեսական աճ արձանագրելու նպատակով ներքին խնայողություններն առաջիկա տարիներին բավարար չեն լինի։ Անհրաժեշտ է լինելու ստեղծել գրավիչ պայմաններ՝ օտարերկրյա կապիտալը Հայաստան բերելու համար։ Նշվածն իրագործելու համար Կառավարությունը գործելու է մի քանի ուղղություններով։

Արդյունքում՝ Հայաստանում պետք է ձևավորվի կապիտալի և աշխատանքի հարկման այնպիսի միջավայր, որի պայմաններում ձեռնար¬կատիրական ակտիվների շահագործումը կապահովի առավել բարձր շահութաբերություն։

Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարևորվելու է պետություն – մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշվածը մի կողմից` կապիտալի շուկայի զարգացման և  օտարերկյա ներդրումներ կլանելու զգալի հնարավորություն է, իսկ մյուս կողմից` բարելավված ենթակառուցվածքների շնորհիվ կարող է էապես բարձրացնել այլ ծրագրերում օտարերկյա ներդրումների ներգրավման արագությունը և նշված ծրագրերի մրցունակությունը։ Նշված խնդրի լուծման նպատակով Կառավարությունն արագացնելու է պետություն – մասնավոր գործընկերու¬թյան իրավական կարգավորումների և դրանց կիրառության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։

Հատուկ ուշադրության է արժանանալու պոտենցիալ ներդրողների նախնական ուսումնասիրու¬թյունների հետ կապված ծախսերի կրճատման և արդյունավետության բարձ¬րացման հարցը։ Հայաստանում ներդրումային որոշումների նախապատ¬րաստ¬ման փուլում, օտարերկրյա ներդրողների ժամանակային և ֆինանսական ծախսերը կրճատելու նպատակով, առաջարկվելու են «մեկ կանգառի» ծառայություններ։ Օտարերկրյա ներդրողներին տրամադրվելու է նաև հետներդրումային սպասարկման ծառայությունների որոշակի շրջանակ՝ տեղական միջավայրին հարմարվելու սահուն ընթացք ապահովելու նպատակով:

Օտարերկրյա ներդրումների արագացումը պահանջում է էապես բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը։ Տեխնո¬լոգիաների և մտավոր գործունեության այլ արդյունքների փոխանցումը օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևոր ձևերից մեկն է։ Համա¬պատասխանաբար, Կառավարությունը կարևորելու է ոչ միայն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության իրավական կարգա¬վորումների բարելավման հարցերը, այլև՝ դրանց պաշտպանության մեխանիզմների զարգացումը։   

Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։

Share