Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարություն. աջակցություն Լիկվոր ՓԲԸ ներդրումային ծրագրին՝ կիրականացվի 7.6 մլրդ դրամ ներդրում

Կառավարությունը թույլատրել է «Լիկվոր» ՓԲԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Լիկվոր»-ը ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն է և գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 623 943 800 ՀՀ դրամի ներդրում, որն ուղղվելու է հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: Արդյունքում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 500 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 927 548 434 ՀՀ դրամ, որից 3 778 908 281 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին վերլուծություն կատարել արտոնությունների տրամադրման այդ գործիքակազմի արդյունավետությունը պարզելու համար: «Այստեղ մենք կարիք ունենք հասկանալու՝ այս գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Հակառակ դեպքում կստացվի որ մենք հարկային արտոնություններ ենք տալիս և դրա դիմաց ոչինչ տեղի չի ունենում»,-ասել է կառավարության ղեկավարը:

Share