Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանը համոզված է, որ 2023-ին ներդրումների ծավալը կհասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոսի

Կառավարության ծրագրով 2023 թվականին ներդրումների ծավալը պետք է հասնի ՀՆԱ-ի 23-25% մակարդակի:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա համաշխարհային համեմատականում կարևոր նախապայման է, որն ապահովում է աճի կայուն հիմքեր, իսկ ներկայումս այդ մակարդակը մոտավորապես 18-19 տոկոսի սահմաններում կլինի: Մեր ցանկությունն է, որ այնպիսի պայմաններ ապահովենք, որ աճն էապես ավելի բարձր լինի, բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք, հիմքը ներդրումներն են: Եթե կառավարությանը հաջողվի կայունացնել ներդրումները նշված միջակայքում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ հաջողվի, վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակաշրջանում ավելի բարձր կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Share