Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է այս տարի՝ Արարատի և Արմավիրի մարզերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:

«Գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված մենք այս տարի նախատեսում ենք արդեն մեկնարկել գործընթացն Արարատի և Արմավիրի մարզերում և ապահովագրության հնարավորություն ընձեռել մի քանի մշակաբույսերի՝ մասնավորապես ծիրանի և խաղողի համար, և մի քանի դեպքերի՝ կարկտահարության, ցրտահարության և հրդեհների համար: Այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով մենք դրա հետագա ճակատագիրը կորոշենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ քանի որ այդ երկու մարզերն ամենախոշորն են գյուղատնտեսական առումով, այդտեղ ծրագրի հաջողությունը իրավիճակի փոփոխություն կարձանագրի:

Share